ԱՄՆ Կոնգրեսը ռուսական նավթի գնումն արգելող օրինագիծ է ներկայացրել

Հանրապետական սենատորներն ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որն ԱՄՆ-ին արգելում է ռուսական նավթ գնել։ Այս մասին երեկ հայտնել է նախաձեռնության հեղինակ, սենատոր Ռոջեր Մարշալի (Կանզասից) մամուլի ծառայությունը։
«Նախևառաջ նախագահ Բայդենը պետք է վերսկսի ԱՄՆ-ում էներգառեսուրսների արտադրությունը և դադարեցնի Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի պատերազմի ֆինանսավորումը՝ շարունակելով հում նավթ գնել Ռուսաստանից», - ասել է Մարշալը։
Երեքշաբթի ավելի վաղ սենատոր Էդ Մարկին հայտարարել էր, որ մտադիր է Կոնգրես ներկայացնել օրինագիծ՝ արգելելու Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումն ԱՄՆ։ Նրա նախաձեռնության բացատրական գրության մեջ նշվում էր, որ «2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ նավթի արտահանման ծավալներով դարձել է երկրորդ երկիրը»։
Ինչպես երկուշաբթի կայացած ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ԱՄՆ իշխանությունները գիտակցում են, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է հանգեցնել համաշխարհային շուկաների ապակայունացմանը, սակայն նման միջոցները չեն բացառվում։