Ղարաբաղում ապրող մարդիկ կամ պետք է մնան որպես մեր քաղաքացիներ, կամ հեռանան․ Ալիև

Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, պետք է ընտրություն կատարեն։ Այդ մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը։
Նրանք պետք է որոշեն՝ կամ մնալ Ղարաբաղում՝ որպես մեր քաղաքացիներ և էթնիկ փոքրամասնություն, կամ՝ հեռանալ,- նշել է նա։
Ալիևի խոսքով՝ պատերազմում հաղթելն իր կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, և այն հաջողությամբ իրագործել է։