Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր)

Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհները։ Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է Khaleej Times-ը։
Ապրիլի 15-ի երեկոյից անձրևները չեն դադարում։ Իշխանությունները կառավարության աշխատակիցներին խնդրում են աշխատել տնից, դպրոցներն անցել են առցանց ձևաչափի, իսկ տեղական մետրոյում գնացքների սպասարկումը կարճ ժամանակով ընդհատվել է:
Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է 45 մուտքային և ելքային չվերթ՝ ԱՄԷ-ում տեղացած հորդառատ անձրևների պատճառով. ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։
Տեսանյութերն՝ այստեղ