ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին, ահաբեկչության զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին, ահաբեկչության զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան(X) էջում ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին և Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով տուժածներին:

Հիշեցնենք՝ նախօրեին Սիրիայում՝ Հոմս քաղաքում, ահաբեկչություն է տեղի ունեցել ռազմական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ։  Առնվազն 89 մարդ զոհվել է, 277-ը ՝ վիրավորվել: Սիրիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: