Vogue ամսագիրը հրաժարվում է Քանյե Ուեսթի հետ համագործակցությունից

Ռեփ կատարող Քանյե Ուեսթի արտահայտություններն աննկատ չեն մնացել: Երեկ Kering ընկերությունը, որը պատկանում է Balenciaga նորաձեւության տանը, խզել է հարաբերությունները երաժշտի հետ, ինչին հետեւել է Vogue ամսագիրը:
Page Six-ը, հղում տալով ամսագրի ներկայացուցչին, նշել է, որ Vogue-ը եւ Աննա Վինտուրը հրաժարվում են ռեփ կատարողի հետ հետագա համագործակցությունից, ինչը պայմանավորված է նրա հակասեմական արտահայտություններով:
«Աննան պարզ հասկացրել է, որ Քանյեն այլեւս ներքին շրջանակից չէ», - նշել է աղբյուրը: