«Յուղոտ» կոալիցիա

«Յուղոտ» կոալիցիա

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է, ով ֆորմալ առումով Փաշինյանի կառավարության մաս չի կազմում, բայց նրա հետևողական պաշտպանն է: 

Նաև հացիվ 

Պարզվում է՝ Փաշինյանին պաշտպանելը գին ունի, կոնկրետ գին՝ պաշտոնների ու փողի տեսքով: 
Այսօր մամուլը խիստ ուշագրավ լուր է հայտնել. Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վայքեցի Կառլեն Մինասյանի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն «բինգո» է բռնել՝ 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ Օհանավանի դպրոցի կառուցման համար կառավարությունը 880 մլն դրամ էր հատկացրել: Օհանավանի բնակչությունը, 2011 թ. մարդահամարի տվյալներով, 2 հազար 312 մարդ է, իսկ Խոտինը՝ 942։ Այսինքն՝ Խոտ գյուղում դպրոցի կառուցումը մոտ 2 անգամ թանկ արժե, քան Խոտից 2 անգամ մեծ Օհանավանինը: 

Երևանում՝ «ամենայուղոտը» 

Երևան քաղաքում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ-ի պաշտոնական դաշնակիցն է՝ կոալիցիոն գործընկերը: Այստեղ նույնպես, ըստ շրջանառվող լուրերի այդ կոալիցիան ոչ այնքան քաղաքական և գաղափարական է, որքան՝ հացիվ:

Վահրամ Բագրատյան