Թրամփն ասել է, որ ուրախ կլինի խոսել Պուտինի հետ

Թրամփն ասել է, որ ուրախ կլինի խոսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի հանդիպել և զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Նա նաև կոչ է արել շուտափույթ կարգավորել հակամարտությունը։

«Ես ուրախ կլինեի հանդիպել նրա հետ և զրուցել, բայց մենք պետք է արագ լուծենք այս խնդիրը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր զինադադարի պատրաստակամության մասին ռուսական պետության ղեկավարի խոսքերը, ասել է, որ ՌԴ նախագահի խոսքերը համարում է «խոստումնալից հայտարարություն»։