Վնուկովոի օդանավակայանում թռիչքները չեղարկվում են. սահմանվել է մեկնման և ժամանման սահմանափակումներ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 10:26-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների մեկնման և ժամանման վրա. տեղեկությունը տարածել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս պատճառներով «Վնուկովոն» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել օդանավերի ընդունման և բաց թողնման համար», - հայտնել են մամուլի ծառայությունում։
Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով առավոտյան ժամը 10:26-ից թռիչքների մի մասը վերահղվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդային կայաններ։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld