Քաղաքական տարրը դպրոցի զարգացման ծրագրի հետ ի՞նչ գործ ունի. կրքեր՝ Մաքենիսում
Սահմանամերձ Մաքենիսի դպրոցում այսօր տեղի է ունենում տնօրենի ընտրություն. այն արդեն 13 անգամ տապալվել է։
Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի խոսքով, տնօրենի ընտրությունը տեղի է ունենում գործող կարգի համաձայն, քանի որ գործառույթը հենց խորհրդինն է։
«Խորհուրդը նպատակահարմար չի գտնում ընտրության հետ կապված կողմ քվեարկի միակ թեկնածուին, խոսքը զարգացման ծրագրին հավանություն տալու մասին է»,-ասաց Զազյանը։
MediaHub-ի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Ադամ Մխիթարյանի զարգացման ծրագրին հավանություն չեն տալիս խորհրդի այն չորս անդամները, ովքեր մարզպետարանի ներկայացուցիչներ են, արդյոք սա չի ենթադրում քաղաքական ենթատեքստ, Զազյանը պատասխանեց, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենում․
«Քաղաքական տարրը դպրոցի զարգացման ծրագրի հետ ի՞նչ գործ ունի»,-ամփոփեց Կարեն Զազյանը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Մաքենիսի դպրոցում դասադուլ է, քանի որ մարզպետարանը մեկ տարի է չի հաստատում ՀՅԴ-ական դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։