«2018-ին բանակի նորմալ գլուխը փոխարինեցին աննորմալ գլխով»․ Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի մասին

«2018-ին բանակի նորմալ գլուխը փոխարինեցին աննորմալ գլխով»․ Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի մասին

Երեկ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «հիմա հետահայաց կարելի է ասել, որ զիջումների գնալը գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ մենք այսօր ունենք։ Բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով կարելի է գնալ` մի պայմաններում, որ մենք գիտեինք, թե ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել»։

Այսինքն՝ հերթական անգամ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հետևանքներն, ըստ այդմ՝ նաև պատասխանատվության ու մեղավորության բեռն էլ թողեց բանակի ուսերին։

ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ սա Փաշինյանի հերթական քաղաքական կեղծ հայտարարությունն էր։

«Նիկոլ Փաշինյանի ո՞ր խոսքն է համապատասխանել իրականությանը 4.5 տարվա ընթացքում, որ դրա խոսքերն էլ մեկնաբանեմ։ Կոնկրետ թող ասի՝ ի՞նչն էր պակաս բանակում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ իրականությանը չեն համապատասխանում Փաշինյանի հայտարարությունները, ճշմարտությունն էլ այն է, որ բանակի գլուխն է փոխվել, բայց՝ սխալ դերակատարով։

«2018-ին բանակի նորմալ գլուխը փոխեցին աննորմալ գլխով։ Այսքանը»,- նշեց Հակոբյանը։

 

Նարե Գնունի