Հաղթանակ զբոսայգում «Արևիկ» արհեստական լճակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Հաղթանակ զբոսայգում «Արևիկ» արհեստական լճակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում դի կա: Հայտնել է Գագիկ Շամշյանը։

Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:  

Հատուկ փրկարարները արդեն նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ այն դուրս բերելու համար: 
 
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: