Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ 

Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ 

Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան  608 մլն 634 հազար դրամ գումար։ Հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը։ Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը: