Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ հարաբերություններից

Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ մարդիկ սեքսից առավելագույն հաճույք սկսում են ստանալ 30 տարեկանից սկսած. գրում է New York Daily News-ը:
Փորձագետների խոսքերով` հանրության կարծիքի մեջ արմատավորվել է այն կարծիքը, թե, իբր, ամենալավ ինտիմ հարաբերությունները մարդուն սպասում են 18 տարեկանում: Սակայն հարցման արդյունքները վկայում են հակառակի մասին: Մարդը սեքսը սկսում է հասկանալ տարիքն առնելուն զուգընթաց և առավել հաճույք ստանում է հասուն տարիքում:
Այսպիսով, ըստ հետազոտության տվյալների` առավելագույն սեքսուալ հաճույք կանայք ստանում են 26, տղամարդիկ` 32 տարեկանում: