«Անմեղը»

«Անմեղը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն է, ով հերթական անգամ իր հովանավորության տակ է վերցրել կարգազանց իշխանավորի: 

Անհարգալից «անմեղը» 

Քննչական կոմիտեն համարել է, որ օրերս ավագանու նիստում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրած Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը, թեև հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, բայց այդտեղ խուլիգանության հանցակազմ չկա ու քրեական վարույթ չի հարուցել։ 

Երկակի ստանդարտներ 

Վանաձորի ընտրական գործընթացի իրական առաջնորդ, ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, որպեսզի քաղաքապետ չընտրվի, քաղաքապետի ԺՊ Արկադի Փելեշյանն անպատիժ է մնում, որովհետև Փաշինյանի «սրտի համայնքապետն» է:
Ալավերդի համայնքի ընդդիմադիր համայնքապետը պաշտոնանկ արվեց, որովհետև Փաշինյանը որոշել է «յուրայիննրով» օկուպացնել ՏԻՄ-երը, Ակա մականունով Փելեշյանին ավելի են «ցեմենտում» աթոռին, որովհետև յուրային է:

Վահրամ Բագրատյան