Բժշկական ինքնաթիռ է կործանվել, բոլորը մաhացել են, այդ թվում՝ 1 երեխա․ Ֆիլադելֆիա (տեսանյութ, լուսանկար)

Բժշկական ինքնաթիռ է կործանվել Ֆիլադելֆիայում, օդանավում եղած բոլոր մարդիկ մահացել են։
Զոհերի թվում են՝ անձնակազմի 4 անդամներ, փոքրիկ հիվանդ և նրա ուղեկիցը:
Ինքնաթիռը պատկանել է «Jet Rescue Air Ambulance»-ին և Փենսիլվանիայից Միսսուրի է տեղափոխոխելիս եղել երեխային։
Այն անհետացել է ռադարներից թռիչքից 30 վայրկյան անց՝ մոտ 487 մետր բարձրության վրա։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում, ինչի հետևանքով Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում մի շարք հրդեհներ են առաջացել, տներ և ավտոմեքենաներ են վնասվել: