Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու հանձնառությունը։

Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է արել և հրապարակել նախորդ տարի Հայաստան կատարած այցի շրջանակում Ծիծեռնակաբերդ այցելությունից լուսանկար։

«Այսօր մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները, որպեսզի նրանք երբեք չկորեն պատմության մեջ։ Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել են, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ։ Պատիվ ունեմ, որ նախորդ տարի իմ հարգանքի տուրքը մատուցեցի», - գրել է Փաուերը։