Գրիգորի Խաչատուրովի կալանքը երեք ամսով երկարացվեց

Գրիգորի Խաչատուրովի կալանքը երեք ամսով երկարացվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել է եւս 3 ամսով:

Այդ մասին լրագրողներին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ ընդգծելով՝ դատավորի՝ մինչ այս ցուցաբերած պահվածքից հետո այս որոշումն անակնկալ չէ ոչ մեկի համար։

«Բոլորս էլ գիտեինք, ընդամենը մի բան հաստատվեց, որ դատավորի աթոռին նստած անձն այնպիսի գծեր անցավ, որ այլև վերադարձ հնարավոր չէ։ Չգիտեմ՝ հետո ոնց է ինքը նիստեր վարելու»,- ասաց փաստաբանը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել է եւս 3 ամսով: