Գերեվարված մեր հայրենակիցները կապ են հաստատել հարազատների հետ

Գերեվարված մեր հայրենակիցները կապ են հաստատել հարազատների հետ

Փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում գերության մեջ գտնվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատել է Ադրբեջանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվել հարազատների հետ կապը պահել՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված ուղերձների միջոցով»,- նշել է Ամատունին։