Քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին․ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը

Քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին․ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, մինչդեռ, իր հետ մասնակցած մյուս քաղաքացիները արդեն իսկ ստացել են համապատասխան գումարները։ Հայտնել է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ դրամական հատուցումը ստանալու հարցում։

Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։ 

Արդյունքում, վարժական հավաքի մասնակցության օրերի համար հասանելիք դրամական բավարարումն ամբողջությամբ փոխանցվել է քաղաքացու բանկային հաշվին, որից հետո դիմումատուն հաստատել է, որ գումարն արդեն ստացել է։

Պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում դրական լուծում է ստացել քաղաքացու բարձրաձրած հերթական խնդիրը։