Վթար՝ Կոտայքի Քարաշամբ-Արգել ճանապարհին․ բախվել են «Нива»-ները, վիրավորներ կան

Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Քարաշամբ-Արգել գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դանիելյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 37GM070 համարանիշի և Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ասոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35XP878 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։