«Ստիպված կլինեն գործարք կնքել»․ Թրամփը խոստանում է նվազեցնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը

«Ստիպված կլինեն գործարք կնքել»․ Թրամփը խոստանում է նվազեցնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը

ԱՄՆ-ը կնվազեցնի մաքսատուրքերը չինական ապրանքների համար, սակայն դրույքաչափը զրոյական չի լինի, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ 

Նա ընդգծել է, որ ներկայիս ընդհանուր առևտրային մաքսատուրքերը՝ 145 տոկոս, չափազանց բարձր են։

«Մենք շատ սիրալիր կլինենք: Նրանք շատ սիրալիր կլինեն, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց, ի վերջո, ստիպված կլինեն գործարք կնքել, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա գործ ունենալ ԱՄՆ-ի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ մաքսատուրքերը զգալիորեն կկրճատվեն, բայց դեռ զրոյական չեն լինի։