Վրաստանը պատրաստ է ընդունել ուկրաինացի փախստականներին

Վրաստանը պատրաստ է ընդունել ուկրաինացի փախստականներին

Վրաստանը պատրաստ է ընդունել փախստականների Ուկրաինայից. կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Եթե Ուկրաինայից փախստականներ լինեն, մենք նրանց առավելագույն աջակցություն կցուցաբերենք։ Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Վրաստանը պատրաստ է այս դեպքում փախստականներ ընդունել», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ հումանիտար աջակցությունն Ուկրաինայի քաղաքացիներին Վրաստանի համար առաջնահերթություն է։ Կառավարությունը խոստանում է շարունակել Վրաստանում արգելափակված ուկրաինացի զբոսաշրջիկներին անվճար տեղավորել հյուրանոցներում, անհատներից մարդասիրական օգնության ծանրոցներ ուղարկել Ուկրաինա։ Վրացական հեռահաղորդակցական Silknet ընկերությունը, որին պատկանում է երկրում բջջային կապի խոշորագույն Geocell օպերատորը և ֆիքսված հեռախոսակապի ցանցը, անվճար է դարձրել զանգերն Ուկրաինա։