ՌԴ կառավարության կողմից ԼՂ հայերին ուղղված 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին Երևան կուղարկի․ Զախարովա

ՌԴ կառավարության կողմից ԼՂ հայերին ուղղված 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին Երևան կուղարկի․ Զախարովա

ՌԴ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին Երևան կուղարկի։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Օգնությունը ներառում է նաև շարժական էլեկտրակայան, որը կարող է էլեկտրաէներգիա ապահովել տասնյակ տների համար։

Ըստ նրա՝ սա կլինի ևս մեկ մարդասիրական քայլ՝ աջակցելու «ժամանակավոր տեղահանվածներին»։