Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնում է․

Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին։

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին: