ԱՄՆ-ը պայմանների փաթեթ է մշակում երկրների համար, որոնք ցանկանում են խուսափել մաքսատուրքերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմանների փաթեթ է մշակում այն երկրների համար, ովքեր ցանկանում են խուսափել բարձր առեւտրային մաքսատուրքերից, գրել է «The Washington Post»-ը։
Ավելի շատ բնական գազի գնումներ ամերիկյան ընկերություններից, ավելի քիչ մաքսատուրքեր ԱՄՆ արտահանման վրա. հարկերի կրճատում Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկաների համար, տվյալ երկիրը պետք է խոստանա խանգարել Չինաստանին օգտագործել իր տարածքը՝ չինական ապրանքներն ԱՄՆ առաքելու համար:
Նշվում է, որ Սպիտակ տան պաշտոնյաները լավատեսություն են հայտնել, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել: Այնուամենայնիվ, ինչպես ասել են հրատարակության աղբյուրները, զգալի անորոշություն է մնում այս գործարքների կոնկրետ պարամետրերի վերաբերյալ։