Դելիմիտացիայի ներկայիս պրոցեսը տանում է ոչ թե խաղաղության, այլ հետագա բարդությունների. 3-րդ նախագահ

Դելիմիտացիայի ներկայիս պրոցեսը տանում է ոչ թե խաղաղության, այլ հետագա բարդությունների. 3-րդ նախագահ

Դելիմիտացիայի ներկայիս պրոցեսը տանում է ոչ թե խաղաղության, այլ հետագա բարդությունների: Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ խաղաղությունը փաստաթղթով է ամրապնդվում, և որ դրանից հետո են գործողություններ իրականացվում, բայց այդ դեպքում հակառակն է արվում։

Սարգսյանը որպես իրավիճակի լուծում դիտարկում է իշխանությունների հեռացումը, իսկ ընդդիմությանը դեռևս չի հաջողվում դրան հասնել «ոչ միասնական մոտեցումների, «այս իշխանություններին արտաքին սաստարման» և այլ պատճառներով։