Ե՞րբ Երևան կժամանի Թուրքիայի հավաքականը, ո՞վ կսպասարկի Հայաստան – Թուրքիա խաղը

Ե՞րբ Երևան  կժամանի Թուրքիայի հավաքականը, ո՞վ  կսպասարկի Հայաստան – Թուրքիա խաղը

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը Երեւան կժամանի մարտի 24-ին, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Գերմանացի Շտեֆան Կունցի գլխավորած թիմը մարտի 22-ին անցկացրել է երկու մարզում, եւս մեկ մարզում կանցկացնի մարտի 23-ի երեկոյան։

Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։ Նրա օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը, 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը։

VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: