Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել․ հայտնում են Արցախի Ազգային ժողովից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, պատճառն առողջական խնդիրներն են։