ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա ասուլիսով

ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա ասուլիսով

MediaHub-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթվա վերջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա ասուլիսով։ 

Վերջին շրջանում տիկնոջ ղեկավարած գերատեսչությանը ու անձամբ իրեն շատ հարցեր կան կուտակված: Օրինակ, ինչո՞ւ է հենց հիմա «Ռուսաց լեզու» առարկան դպրոցներում դառնում «օտար լեզու», դասաժամերն էլ նվազելու են, ի՞նչ հիմունքներով են ընտրելու դպրոցները, թե քանի ժամ է հասնում «Ռուսաց լեզու» առարկային, ի՞նչ նոր չափորոշիչներ կան ուսումնական տարվա մեկնարկին, ինչո՞ւ է նա անվերջ խաբում Snoop Dogg-ի համերգի իբրև թե կայանալու մասին, և ինչպե՞ս են պատրաստվում աստղից ետ ստանալ նրան վճարված 6 մլն դոլարը, և այլն: 

Սպասենք պատասխաններին: Բայց վստահ ենք, որ տիկին նախարարը իր ասուլիսի գերակշիռ մասը կնվիրի իլյուզոր հարցերի քննարկմանը՝ նույն Ակադեմիական քաղաքին, քան բուն կուտակված խնդիրներին:

Մարիաննա Արամյան