Տոնոյանն ընդդիմությանը կոչ արեց ներկայանալ քննիչ հանձնաժողովի նիստին, կամ էլ իր մասին չխոսել

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարարը ցանկություն է հայտնել, որ նիստը հեռարձակվի ուղիղ եթերով։ Բայց և այնպես, նա կարծիք հայտնեց, որ փակ նիստի անհրաժեշտություն ևս կլինի։

Նկատենք, որ Դավիթ Տոնոյանը նաև խնդրել էր, որ ընդդիմությունը մասնակցի նիստին, սակայն ընդդիմադիր ուժերը չեն ներկայացել։

«Հույս ունեմ, որ գոնե փակ նիստին կգան, կարծում եմ, որ ընդդիմության ներկայությունը կարևոր է, իրենք էլ պետք է ներկա լինեն։ Խոսքս առնվազն Դաշնակցության ու ՀՀԿ-ի մասին է, քանի որ իմ տված ինֆորմացիան իրենց հետագա գործունեության համար կարևոր է։ Հակառակ դեպքում կխնդրեմ, որ այդ ուժերն այլևս իմ հետ կապված որևէ հայտարարություն չանեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։