Բժիշկը բացահայտել է շաքարային դիաբետի բացասական ազդեցությունը բերանի խոռոչի առողջության և ատամների վրա

Բժիշկը բացահայտել է շաքարային դիաբետի բացասական ազդեցությունը բերանի խոռոչի առողջության  և  ատամների վրա

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ նոյեմբերի 14-ին, Eurokappa գիտական ​​և կլինիկական կենտրոնի օրթոդոնտ Օլգա Լեբեդևան Gazeta.Ru-ի հետ զրույցում բացահայտել է հիվանդության ազդեցությունը բերանի խոռոչի առողջության վրա։

«Շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը արտադրում է հորմոնների անբավարար մակարդակ։ Սա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, այնուհետև հյուսվածքներում նյութափոխանակության խանգարումների և իմունիտետի նվազմանը: Այս պրոցեսների ֆոնին տուժում են մարմնի բոլոր օրգաններն ու համակարգերը, այդ թվում՝ ատամներն ու բերանի խոռոչը»,- պարզաբանել է բժիշկը։

Ըստ Լեբեդևայի՝ շաքարային դիաբետով հիվանդների մոտ լորձաթաղանթի վրա կարող են հայտնվել երկար ժամանակ չբուժվող վերքեր և խոցեր, իսկ լնդերը կարող են արյունահոսել.

«Հորմոնալ անհավասարակշռությունը, գլյուկոզայի նյութափոխանակության և հյուսվածքների սնուցման խանգարումները, որպես շաքարախտի հիմնական դրսևորումներ, հանգեցնում են պարոդոնտի բորբոքման, կարիեսի, ստոմատիտի։ Լնդերի վերքերը երկար ժամանակ են պահանջում ապաքինման համար, պարոդոնտալ հիվանդությունը դժվար է բուժվում, իսկ ատամների թուլացումը հանգեցնում է դրանց կորստի»։

Ատամնաբույժն ընդգծլ է, որ հյուսվածքների վատ վերականգնման և արյունահոսության բարձր ռիսկի պատճառով, եթե դուք շաքարային դիաբետ ունեք, չեք կարող ատամները հեռացնել և օրթոդոնտիկ բուժում կատարել՝ տեղադրել  իմպլանտներ, պրոթեզներ, դնել բրեկետներ և հարթեցնող սարքեր։ Լեբեդևան խորհուրդ է տվել դիաբետիկներին ուշադիր պահպանել բերանի խոռոչի հիգիենան և կանոնավոր կանխարգելիչ հետազոտություններ անցնել ատամնաբույժի մոտ:

«Լնդերն ամրացնելու համար պետք է օգտագործել հատուկ լուծույթներ, ճաշացանկում ներառել թարմ բանջարեղեն և մրգեր, հրաժարվել ծխելուց։ Բոլոր հիվանդները, հատկապես շաքարային դիաբետով հիվանդները, պետք է տարին երկու անգամ պրոֆեսիոնալ կերպով մաքրեն ատամները: Բացի այդ, դուք կարող եք ամրացնել ատամի էմալը հատուկ միջոցների օգնությամբ, որոնք վերականգնում են դրա հանքային բաղադրությունը»,- խորհուրդ է տվել նա: