Իր և ՔՊ-ականների միջև լարվածությո՞ւն կա․ պարզաբանում է Ավանեսյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է լուրերը, թե իր և ՔՊ-ականների միջև լարվածություն կա։

«Ես նման բան չեմ նկատել»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարը։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի չորս գյուղերին, ապա նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ամեն բան հստակ ներկայացրել է։ «Ես քաղաքական թիմի անդամ եմ և կիսում եմ այն գաղափարները, որոնք ունի մեր թիմը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։