Համակերպվեք․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության 7-րդ դասարանի դասագրքրի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ԱԺ- Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի բոյկոտման մասին, նաև բարձրաձայնեց դրանում առկա վրիպակների մասին: Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, թե աղմկահարույց այդ դասագրքում քարտեզի վրա բացակայում է Արցախը, իսկ Հայկական լեռնաշխարհի՝ հնդեվրոպական նախահայրենիքի մաս լինելը կասկածի տակ է դրվում:
ԿԳՄՍ նախարարը պատասխանեց․
«Աղմուկը հանրակրթական բարեփոխումների սկսելուց ի վեր չի դադարում: Դպրոցը ողողված է եղել «ուռռա հայրենասիրությամբ» և պաթոսով, որից պետք է ազատել դպրոցը։ Համակերպվեք: Մենք ուշադիր ենք բոլոր դիտարկումներին, իսկ մոտեցումը չի սրբագրվելու։ Աղմուկը և թիրախավորումը չեն շեղելու մեզ մեր նախատեսած փոփոխության ընթացքից»,- ասաց Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում