Երևանում բախվել են Toyota-ն ու Mercedes-ը, վերջինս էլ հայտնվել է մայթին․ կա վիրավոր

Այսօր, մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Նարեկ Գ․-ի վարած Mercedes մակինիշի և 43-ամյա Աշոտ Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել պատին։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։