Արարատ Միրզոյանը ՀՀ դեսպանների հետ քննարկել է խաղաղության օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում

Արարատ Միրզոյանը ՀՀ դեսպանների հետ քննարկել է խաղաղության օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում

Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում:

Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ-ի երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով: