ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ. Թրամփ

ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ուկրաինայի ռմբակոծումը. ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին նա լրագրողներին ասել է «Air Force One» ինքնաթիռում։

Նա նշել է, որ «ամեն շաբաթ հազարավոր երիտասարդներ են մահանում»:

«Մենք խոսում ենք Ռուսաստանի հետ: Մենք կցանկանայինք, որ նրանք դադարեցնեն: Ինձ դուր չեն գալիս ռմբակոծությունները, դրանք շարունակվում են նորից ու նորից: Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդներ են մահանում», - ասել է Թրամփը: