Պուտինը հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առավոտյան մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ… մեկ ժամվա ընթացքում նախագահը, հավանաբար, օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասել է նա։