Վաղը պետք է կայանար հանդիպում ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, բայց Ադրբեջանը հրաժարվել է (տեսանյութ)

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով է կիսվել, որում նշել է, որ վաղը Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից։
Պետրոսյանը նշում է, որ Բաքուն մի քանի անգամ է փորձել է պարտադրել Արցախին, որ մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված՝ բանակցությունների, բայց հստակ է, թե ինչ է այնտեղ կատարվելու։