Պատրաստ եմ տեսնել ընդդիմության առաջնորդի դերում ցանկացած մարդու, որը կարող է լուծել մեր առջև դրված խնդիրը․ Վանեցյան

Արման Թաթոյանին համարում եմ գրագետ, բանիմաց ու հայրենասեր մարդ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կընդունի՞, եթե Թաթոյանը դառնա ընդդիմության նախաձեռնած շարժման առաջնորդը։

Արթուր Վանեցյանն ասաց, որ Արման Թաթոյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունի և պատրաստ է ցանկացած մարդու շուրջ համախմբվել, որն ի վիճակի կլինի լուծել այն հարցը, որ դրված է բոլորի առաջ։