Սին հանդիպել է Ալիեւի հետ․ հռչակագիր են նաև ստորագրել

Ապրիլի 23-ին Պեկինում կայացել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջև ընդլայնված կազմով հանդիպում։
Չինաստանը և Ադրբեջանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր։
Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում՝ տիեզերքի հետազոտման, կանաչ զարգացման, մտավոր սեփականության ու թվային տնտեսության ոլորտներում։