Տղամարդը սպառնացել է պայթեցնել ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը, եթե իր ծանոթին բաց չթողնեն

Երեկ 42-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն` սպառնալով պայթեցնել բաժնի շենքը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 22։25-ին. ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա ինքը կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։
Ոստիկանության ծառայողները րոպեների ընթացքում ճշտել են զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվել։
Իջևանի գիշերային ակումբում 2 մարդու դանակահարած 33-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Նա տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։