Իրավիճակը ճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ

Փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Բաղրամյանի, Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Ջուջևան-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտ