Կրեմլն անդրադարձել է ՌԴ-ում ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցություններին, տարածքային հարցերին, խաղաղության պայմանագրին

Ամերիկացի բանակցողները գալիս են Ռուսաստան, Կրեմլը հաստատել է։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովից այլ հայտարարություններ՝
▪️Վոլցն և Ուշակովը երեկ հեռախոսով զրուցել են;
▪️Պեսկովը չի մեկնաբանել տեղեկությունը, ըստ որի՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել Ուկրաինայի հետ կապված պահանջների ցուցակ։
▪️Կոչ է արել չմոռանալ, որ խաղաղության բանակցությունները դեռ չեն սկսվել;
▪️Ղրիմ, Սևաստոպոլի, Խերսոնի և Զապորոժիայի մարզեր, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Ռուսաստանի մաս են, հաստատված է Սահմանադրությամբ։
▪️Կասկած չկա, որ Կուրսկի մարզը կազատագրվի;
▪️Կուրսկի մարզի ազատագրման համար կպահանջվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է զինվորական անձնակազմի և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու համար;
▪️Հինգշաբթի երեկոյան Պուտինը կարող է միջազգային հեռախոսազրույց ունենալ;
▪️Ռուսաստանն իր դեմ կիրառված պատժամիջոցները համարում է անօրինական, և դրանք պետք է հանվեն;
▪️Կրեմլը չի բացառում, որ հինգշաբթի օրը Պուտինը կարող է այլ շփումներ ունենալ՝ բացի Լուկաշենկոյի հետ բանակցություններից և միջազգային զրույցից։
«Այսօր հնարավոր են շփումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Ռուսաստանը պատրաստ է ամերիկյան կողմի հետ քննարկել Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքները»,- նաև ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։