ԼՂ–ում մարդասիրական ճգնաժամը հանգեցրեց զանգվածային արտագաղթի․ Կիպրոսի նախագահ

ԼՂ–ում մարդասիրական ճգնաժամը հանգեցրեց զանգվածային արտագաղթի․ Կիպրոսի նախագահ

«Լեռնային Ղարաբաղում մենք բախվել ենք սուր հումանիտար ճգնաժամի, որը բացասաբար է ազդել տասնյակ հազարավոր մարդկանց վրա՝ հանգեցնելով զանգվածային արտագաղթի»։ Այդ մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում՝ իր ելույթում, ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։

Կիպրոսի նախագահը նշում է․ «Անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում կարգավորելու համար»։