Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի․ Ավինյան
Վստահաբար, էն տրամաբանությամբ, որ Երևան քաղաքին աջակցություն է տրվել, դա անտրամաբանական ֆինանսական պրոցես է եղել։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կենդանաբանական այգու համար, թատրոնների համար կամ մյուս, մյուսի համար առանց իրավական որևէ հիմքի տարիներ շարունակ ավանդույթի բերումով գումարներ են տրամադրվել, բայց նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ սա բերել է ենթակառուցվածքների քայքայման»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը հիշեցրեց, որ ամիսներ առաջ նորոգել են մետրոպոլիտենի ռելսները, գնացքների ակերն են փոխել։
«Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի։ Ինչքան մենք շարունակենք թերֆինանսավորել այս ծրագրերը, այդ խնդիրները ավելի ու ավելի կխորանան»,- նշեց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում