Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն բացել է իր YouTube ալիքը (տեսանյութ)

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն բացել է իր YouTube ալիքը (տեսանյութ)

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, ով սոցցանցերում ունի ամենաշատ հետևորդները (917 միլիոն հետևորդներ տարբեր հարթակներում), բացել է իր YouTube ալիքը։

Հեռուստաալիքը կոչվում է «UR»:

Ինչպես հայտնել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ Նասսրի» 39-ամյա հարձակվողը, այդ ալիքում կքննարկի իր «ամենամեծ կիրքը»՝ ֆուտբոլը։ 

«Ես շատ ուրախ եմ այս նախագիծը կյանքի կոչելու համար»,- ասել է Ռոնալդուն։ «Դա վաղուց է եղել իմ մտքում, բայց վերջապես մենք հնարավորություն ունենք այն իրական դարձնելու: Ինձ միշտ դուր է եկել սոցցանցերում երկրպագուների հետ այդքան ամուր հարաբերություններ ունենալը, և իմ YouTube-ի ալիքն ինձ ավելի մեծ հարթակ կտա դա անելու համար, և նրանք ավելին կիմանան իմ, իմ ընտանիքի և տարբեր թեմաների վերաբերյալ իմ տեսակետների մասին: Ես նաև անհամբեր սպասում եմ հյուրերի հետ զրույցների փոխանակմանը, որոնք անկասկած կզարմացնեն մարդկանց»։

Տեսանյութն այստեղ