Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է. Արսեն Բաբայան

Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է. Արսեն Բաբայան

Քաղաքական մեծամասնության կամ իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է, ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ 

«Եթե թալանել են ու թալանողները չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է: Եթե չեն թալանել ու այդ պատճառով չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է: Եթե թալանել են, բայց որևէ պատճառով անհնար են համարում բանակը թալանողին քրեական հետապնդման ենթարկելը, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է», - նշել է Բաբայանը։