«Ուսապարկը» Փաշինյանին մեղադրեց անբարոյականության մեջ

«Ուսապարկը» Փաշինյանին մեղադրեց անբարոյականության մեջ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է, ով երեկ անմոռաց «ծառայություն» մատուցեց Փաշինյանին՝ անուղղակիորեն նրան մեղադրելով անբարոյականության մեջ։

Բայց ամենանողկալին այն է, որ Տիրան Խաչատրյանն իշխանության համար դարձել է «ամենատապալված» գեներալ։ 
Երեկ ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը հարմար տեղավորվել էր իշխանամետ կայքերից մեկի ստուդիայում ու Խաչատրյանի մասին բառացիորեն ասում էր․ «Անբարոյականությունը հասել է այնտեղ, որ ամենատապալված ուղու պատասխանատուն մեղքը գցում է սրա նրա վրա»:

Լեգիտիմ հարց է առաջանում այ քաղաքական անմեղսունակներ, բա ինչո՞ւ էիք այդ «ամենատապալված»-ին Ազգային հերոսի կոչում տալիս...

«Մաշված ուսապարկը»

Ցանկացած ուսապարկ մաշելու հատկություն ունի, որից հետո նրան փոխարինում են։ Այդպես է նաև քաղաքական «ուսապարկերի» պարագայում Վահագն Ալեքսանյանն ակնհայտորեն «մաշել» է՝ քաղաքական իմաստով։

Եթե ընդունենք Ալեքսանյանի վարկածը, ապա «ամենատապալված» Խաչատրյանը ուրիշների մեջ է մեղավորներ փնտրում ու դա անբարոյականություն է։ Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա կրկնակի անբարոյականություն է, երբ «ամենատապալված» վարչապետը իրենից դուրս ցանկացած մեկին մեղավոր է կարգում։

Վահրամ Բագրատյան