Իջևանի կարկուտի հետևանքները. որքա՞ն դիմում է ստացվել փոխհատուցման համար

Իջևանի կարկուտի հետևանքները. որքա՞ն դիմում է ստացվել փոխհատուցման համար

Օրեր առաջ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցած կարկուտից հետո համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 197 դիմում, իսկ «Իջևան» համատիրությունը՝ 77 դիմում։ Այս մասին MediaHub-ին փոխանցեցին Իջևանի համայնքապետարանից։ 

Մեզ ներկայացրին, որ Իջևան քաղաքում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին, բազմաբնակարան շենքերին, բնակելի տներին և տնամերձ տնտեսություններին։ Հարցին, թե որքան փոխատուցում է տրվելու և արդյո՞ք համայնքի բյուջեն բավարար է փոխհատուցման համար, մեզ պատասխանեցին․

«Քանի որ դեռևս շարունակվում է քաղաքացիների դիմումների ընդունումը և հստակեցված չէ վնասի ամբողջական չափը, փոխհատուցման վերաբերյալ համայնքապետարանն առայժմ որոշում չունի։ Դիմումների ամբողջական փաթեթը և հանձնաժողովի եզրակացությունը փոխանցվելու է Տավուշի մարզպետարան՝ ՀՀ Կառավարությունից աջակցությւոն ստանալու նպատակով»։

Լիաննա Թորոսյան