Նիկոլ Փաշինյանը «մարտի 1»-ի գործով արդարացվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը, որով բեկանեց 2008-ի իրադարձությունների հետ կապված Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։
Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։